Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր - Հուլիսի 17, 1993, Երևան), հայ բանաստեղծ։
Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։ Դպրոցի աշակերտները ընկ. Կարապետյանի հետ միասին նշեցին Համո Սահյանի ծննդյան 100 ամյակը:
նկարները տես...>>>