Այս տարի Հովհ. Թումանյանի 145-ամյակի միջոցառումների շրջանակներում Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներին առաջարկվել էր մասնակցել գիտական ընթերցումների,տարիքային երկու խմբերով, հետևյալ թեմաներով .
ա/ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը»։
բ/ «Հովհաննես Թումանյանի զավակները» /տասը զավակների մասին մեկ աշխատանքով կամ նրանցից մեկի մասին՝ աշակերտի ընտրությամբ/։
գ/ «Իմ Թումանյանը» /աշակերտի խոհերը մեծ լոռեցու ստեղծագործության մասին/։
Գիտական ընթերցումներին մասնակցել են քաղաքի 40-ից ավել դպրոցներ։ Մշակված կարգի համաձայն խրախուսանքի են արժանացել 10 ընթերցում , իսկ 6 ընթերցում արժանացել է մրցանակների՝ I, II, III ։ Անին արժանացավ խրախուսանքի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից: Անիին պարգևատրեց հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: