2014 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցավ 1-ին ա դասարանի (դասվար Դ.Հ.Ծատուրյան) <<Մեր մոլորակը >> խորագիրը կրող ցերեկույթը, որը նվիրված էր <<Այբբենարանի>> ավարտին: Այն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում`պարգևելով թե′ ծնողներին,թե′ ուսուցչական կոլեկտիվին և թե′ հյուրերին մեծ բավականություն ու զարմանք, որ այսքան կարճ ժամանակահատվածում երեխաները դարձել էին ոչ միայն տառաճանաչ այլ նրանք արտասանում էին անկաշկանդ, երգում էին միմյանց լսելով, ինչպես մի փոքրիկ երգչախումբ` միասնական ու գեղեցիկ և′ խաղում` ինչպես փոքրիկ դերասաններ: Ցերեկույթը շատ ուսանելի էր ու դաստիարակչական:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>