Մայիսի 14 - ին 2 ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս, որը կրում էր <<Ամրակուռ է մեր հոգին, դարերի զավակ>> խորագիրը: Դասարանի տղաները, իբրև եղեռնի զոհ գնացած մտավորականների վերածնված հոգիներ, ներկայացան և ասմունքեցին Սիամաթոյի, Վարուժանի, Գուրգեն Մահարու, Ռուբեն Սևակի, Հ. Ղազարյանի, Ա. Սահակյանի և այլոց ստեղծագործությունները, որոնք իրենց մեջ կրում էին ցեղասպանության հարամորմոք ցավն ու կսկիծը: Շ. Ազնավուրի << Հայաստան>> երգի կատարումից հետո դասն ստացավ նոր բնույթ, այն է`ապրելուենք հավետ մեր գրերով և պատմությամբ:
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, կազմակերպվեցեն արիության դասեր դպրոցի 8 - ի ա և բ դասարաններում: Դասերը վարեց դպրոցի զինղեկ Ա. Նանյանը: Դասին ներկա էր դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը:Նրանք ներկայացրեցին մայիսյան եռատոնի խորհուրդը, խոսեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրվա առանձնահատուկ նշանակության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի ներկա ու հաջորդ սերունդները շարունակեն հավատարիմ մնալ այդ արժեքներին և ունենան կամք ու վճռականություն դրանց տեր կանգնելու համար: Տնօրենը աշակերտներին վստահեցրեց, որ պաշտպանության բանակն այսօր ունի բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անառիկությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: 1 - ին ա դասարանի աշակերտների համար մայիսի 8 - ը տոն էր: Դպրոցում դասվար Ելենա Ջիլավյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում <<Հրաժեշտ այբբենարանին>> խորագրով: Աշակերտները անաղարտ հայերենով, մանկական թովիչ ձայնով, գերող ժպիտով ներկայացրեցին 1 տարվա ձեռքբերումները՝ ամբարված երջանկությամբ ու բարությամբ: Նկարները տես...>>> 7 - րդ բ դասարանը կազմակերպել էր պաստառների մրցույթ: Երեխաները հերթով ներկայացրեցին իրենց պատրաստած պաստառները և մեկնաբանություններ տվեցին դրանց: Մրցույթի հյուրն էր տ. Օհանյանի նախկին աշակերտ Գրիշա Հակոբյանը, որը Երևանում էր ընտանիքի հետ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին մասնակցելու համար : Նկարները տես...>>> 100 տարի է անցել այդ չարաբաստիկ օրից: 100 տարի անընդմեջ հայ ժողովուրդը սգում է: 100 տարի շարունակ հայը դեգերում է օտար ափերում: Եվ 100 տարի մշտապես հայը պայքարում , մաքառում է իր երկրին հասնելու համար : Անեծքի պես անարդարությունը կախվել է հայի գլխին: Ո՞րն է մեղքը: Ի՞նչ էր արել այս աշխատավոր, խելացի, ստեղծագործող ազգը շուն թուրքին: Մի՞ թե նա էլ է սպանել, թալանել, ավերել, մի թե այդ էր պատճառը ոճրագործության: Բայց ոչ… Թուրքը շատ լավ գիտակցում էր, որ այս ազգը այն եզակի մտածող, արարող ազգերից է , որն առանց արյուն թափելու, առանց տիրանալու ու առանց կոտորելու, իր խելքի շնորհիվ կհասներ համաշխարհային այն բարձրունքին , որին, կեղտի մեջ թաթախված թուրքը, չէր կարողանա երբևէ հասնել: Մի՞ թե խեղճ ու անմեղ հայը մեղավոր էր դրանում: Անցել է գրեթե մեկ դար, բայց հայը զենքերը վայր չի դրել ու չի էլ պատրաստվում մինչև չվերադարձնի այն, ինչն իր սեփականն է: Սերնդեսերունդ ավելի է թեժանում պայքարը: Իսկ այդ բաղձալի օրը հեռու չէ: Արդարությունը մի օր կվերականգնվի: Նույնիսկ մեր սուրբ մասունքները դեռ պայքրում են թշնամու տիրության տակ գտնվող հայոց հողի վրա: Ահա դա էլ մեծ զարմանք է պատճառում շատերին ,ինչպես կարող է մինչ օրս եկեղեցիների, բերդերի, կամուրջների և բազմաթիվ շինությունների պատերը կանգուն մնալ, քարը քարի վրա ամրակուռ պահպանվել դարեր շարունակ: Ու այսքանից հետո էլ բարբաջում են, թե չի եղել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Կույր, դիվահար, արյունարբու արդյո՞ք աչքիդ առաջ չէ այդ ամենը: Քո հատուցման ժամն էլ է գալու, 1,5 միլիոն անմեղ զոհերի մեղքը վզիդ է մնացել: Կյանքը չի կարող ժպտալ քեզ... նկարները տես... Այսօր կենսաբանության ուսուցչուհի Ա. Գյոզալյանը և քիմիայի ուսուցչուհի Ն. Ներսիսյանը 7- ի ա և բ դասարաններում անցկացրեցին բաց դաս <<Էկոլոգիա>> թեմայով: Նրանք ներկայացրեցին` 1. Աշխարհի էկոլոգիան 2. Հայաստանում ծագող հրատապ հարցերը բնապահպանության վերաբերյալ 3. Սևանի խնդիրը 4. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին դրված ծաղիկների կյանքը. Աշակերտները իրենց ուժերով մշակել էին ծաղիկները և թուղթ ստացել ծաղիկներից: Նրանք թուղթը ներկել էին անմոռուկի գույներով: Երեխաները ներկայացրեցին նաև անմոռուկը, նրա գույների իմաստը կապված Հայոց ցեղասպանության 100 - րդ տարելիցի հետ: նկարները տես...>>> 1- ին բ դասարանում այսօր տոն էր: Դաշնամուրային մեղմ երաժշտության ներքո աշակերտները զույգերով ներկայացան հյուրերին : Սկզբում նրանք ներկայացրեցին հայոց լեզվի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և երգեցին հայերենին նվիրված երգ: Հետո նրանք ներկայացրեցին Մ. Մաշտոցին որպես հայերենի առաջին ուսուցիչ: Տարբեր հեքիաթների հերոսները իրենց գեղեցիկ դերախաղով հիացրեցին հյուրերին: Միջոցառումը ամփոփվեց հայրենասիրական երգով, Սյուզաննայի մենապարով և դասվարի շնորհակալական խոսքով: Դպրոցի տնօրենը շնորհավորեց բոլորին և խորին շնորհակալություն հայտնեց դասվարին և ծնողներին: Միջոցառումը ունենալով ուսուցողական, դաստիարակչական և գեղագիտական նշանակություն, մեծ բավականություն պատճառեց բոլորին: Նկարները տես...>>> Երբ հարկ է լինում բնորոշելու հային, հպարտությամբ և հիացմունքով ներկայացնում են հայի հյուրասիրությունը, ասպնջականությունը: Հայի ավանդական սեղանին են բազմում հայկական ազգային ճաշատեսակները, համադամ ուտելիքները: Այսօր մեր դպրոցի 6- րդ բ դասարանի աշակերտները դարձան շարունակողը ավանդական հյուրասիրության: Խորհրդանշական էին հայի ջերմությունըհիշեցնող կարմիր անձեռոցիկները, արցախյան ժինգյալով հացը, լավաշով, կանաչիով ուտեստները, իսկ ավանդական գաթան պարզապես սեղանի զարդն էր՝ քաղցրությամբ խորհրդանշելով հայի քաղցր խոսքն ու բարեսրտությունը: Երեխաները կազմակերպեցին անմիջական հյուրասիրություն և արժանացան գովեստի խոսքերի տնօրենի և ուսուցիչների կողմից: Շնորհակալություն: Նկարները տես...>>> Մեր դպրոցի շուրջ 25 ուսուցիչներ մասնակցեցին 5 օրյա վերապատրաստման դասընթացների <<Կրթություն բոլորի համար>> թեմայով: Նկարները տես...>>> Այսօր 1 - ին ա դասարանում <<Հիշում ենք և պահանջում>> խորագրի տակ անցկացվեց փոքրիկ միջոցառում <<Մեր պապերը>> թեմայով: Երեխաները պատմեցին իրենց պապիկների մասին և նրանց նկարները փակցրեցին ծառին: Ուսուցիչը խոսեց << Անմոռուկի>> խորհրդի մասին, և երեխաները երաժշտության ներքո մոմեր դրեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ուսուցիչը հորդորեց վառ պահել իրենց պապերի հիշատակը և պատիվը: Ա. Օհանյանը նշեց, որ հենց այսպիսի միջոցառումների մեջ են ծնվում մեր ապագա հայրենասերները: Նկարները տես...>>> |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|