![Picture](/uploads/7/0/5/5/7055118/dsc07397_1.jpg?190)
Այսօր հ. 100 հիմնական դպրոցի 2016-2017 ուստարվա 1 - ին դասարանցիների համար տոնական օր էր: Դպրոցի մանկավարժական համակազմը գրկաբաց ու հատուկ ջերմությամբ ընդունեց 1 - ին դասարանցիներին, որոնք դպրոցի բակում հրաժեշտ տվեցին իրենց մանկության 1-ին շրջանին և հայտնեցին իրենց պատրաստակամությունը 1-ին քայլերը գիտության աշխարհում կատարելու համար: Նրանց ողջունեց դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը, որտեղ շեշտադրվեց, որ ծնողները դպրոցին են վստահում իրենց ամենա - ամենային, և վստահեցրեց, որ դպրոցի մանկավարժները ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այդ փաստին և գիտելիքներով կզինեն երեխաներին, հարստացնելով մարդկային բարձր որակների զինանոցը:
Դպրոցի հյուրն էին ծաղրածուները, որոնք երեխաներին պարգևեցին մեծ ուրախություն: Դասվարներ Ժ. Ալադուզյանը և Դ. Ծատուրյանը երեխաաներին ծանոթացրեցին իրենց դասարանների և դպրոցի հետ:
Բարի երթ Ձեզ 1-ին դասարանցիներ: