Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ. 100 հիմնական դպրոց
  • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
      • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
        • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
          • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
            • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
            • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
            • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
            • Հաշվետվություններ 2018-2019թթ.
            • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
            • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
            • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
            • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
            • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
            • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
              • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
            • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
              • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                • Ներդպրոցական միջոցառումներ >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                  • Ծննդյան օր 6-րդ դասարանում
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2018-2019
    • Ֆոտոդարան 2016-2017
    • ֆոտոդարան 2015-2016
    • Ֆոտոդարան 2014 - 2015 >
      • Ֆոտոդարան 2013 - 2014
      • Ֆոտոդարան 2012 - 2013
      • Ֆոտոդարան 2011 - 2012
      • Ֆոտոսրահ 2010 - 2011
      • Ապահով Ինտերնետ
    • Ֆոտոդարան 2017-2018
    • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

<<Բողբոջ>> ամսագիր

11/30/2016

0 Comments

 
Picture
0 Comments

Շնորհավոր ծնունդդ, լուսավոր, լուսաշող ու բարի մարդ, տնօրեն

11/24/2016

0 Comments

 
Picture
Խոսքի հմտություն, զգուշավորություն՝ դիմացինին չվիրավորելու, փոխարենը փառավորելու կարողություն: Մարդկային կարևորագույն վեհ հատկանիշներ, որոնք մենք կարճ ժամանակում բացահայտեցինք Ձեր հարուստ ներաշխարհում:
Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Ձեզ` Ձեր ծննդյան տոնի կապակցությամբ, ցանկանում ամենահրաշալին, ամենագեղեցիկը և ասում.
--Բարի գալուստ, սիրելի տիկին Աբելյան, թող Ձեր հոգու ու սրտի արևը շարունակի ջերմացնել և ′ Ձեր, և′ մեր հոգիները:
​

0 Comments

Միաժամանակյա խաղ աշխարհի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հետ

11/24/2016

0 Comments

 
Picture
Երեկ ՝ նոյեմբերի 23 ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը,, Հույսի Կամուրջ ,, հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն ունեցան Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 7-15 տարեկան 22 աշակերտ: Երևանի հ. 100 հիմնական դպրոցի 4 աշակերտներ՝ Գոռ Ներկարարյանը, Էրիկ Ներկարարյանը, Ֆրիցիկ Պողոսյանը, Լևոն Հովհաննիսյանը շախմատի ուսուցչուհի ՝ Գոհար Հարությունյանի և Դպրոցի Սոցիալական մանկավարժ ՝ Լուսինե Բեջանյանի ուղեկցությամբ նախ և առաջ եղան դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի մոտ, ով իր մաղթանքը հղեց երեխաներին և ոգևորելով նրանց ճանապարհեց դեպի շախմատի տուն: Իսկ արդեն շախմատի տանը երեխաներին ողջունեցին և հաճելի խաղ մաղթեցին Հույսի կամուրջ Հկ նախագահ Սուսաննա Թադևոսյանը և գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այնուհետև մեծ ոգևորությամբ սկսեցին խաղալ Լևոն Արոնյանի հետ: Խաղն անցավ հանգիստ և ոգևորող: Վերջում երեխաներին Լևոն Արոնյանը նվիրեց իրենց համատեղ նկարները :
նկարները տես...>>>

0 Comments

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակ հ. 100 հիմնական դպրոցում

11/19/2016

0 Comments

 
Picture
Ամեն տարի տարեվերջին՝ նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Այս 30 օրվա ընթացքում իրականացվում են հաշմանդամության տարբեր կողմերի լուսաբանման, իրազեկման և հասարակական հետաքրքրության խնդրին հրավիրելու ամենատարբեր միջոցառումներ: Այս ավանդույթի շրջանակներում հերթական անգամ Երևանի հ 100 դպրոցում մի շարք միջոցառումներ են նախատեսվել, որոնց մեկնարկը տրվեց նոյեմբերի 17-ին: Նախ դպրոցի նորընտիր տնօրեն տիկին Ա.Աբելյանն իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին՝ հավաստելով ավանդույթների և դպրոցի բոլոր օղակների միջև արդյունավետ համագործակցության շարունակականության գաղափարը, ապա հանդիպմանը ներկա ծնողների և մանկավարժների  ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության ոլորտում իրավական փոփոխությունների պատմական ակնարկը՝ սկսած 2001թ.-ին ներառական կրթության ներմուծման առաջին փորձերից մինչև 2014-ին հանրակրթության մասին օրենքում յուրաքանչյուր երեխայի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքի ամրագրմամբ: Այնուհետև անցում կատարվեց միջոցառման մշակութային կողմին՝ «Ավե Մարիա» 6-րդ դասարանի աշակերտուհի Անահիտի կատարմամբ, ժողովրդական պար Գրիգորյան Մերիի  կողմից, և երեք հրաշալի կատարում 3-րդ դասարանցի Հրանտի մայրիկ, օպերայի երգչուհի Ռոզեթ Ուստախարյանի անկրկնելի ձայնով: Իսկ այս ամբողջ ընթացքում 6-րդ դասարանցի Լևոնի վրձինը կերտում էր հայկական հերթական սրբավայրի պատկերը: Հուզված, տպավորված և ոգևորված ամփոփեցինք առաջին հանդիպումը՝ նոր ակնկալիքներով սպասելով մյուս միջոցառումներին:
​Նկարները տես...>>>

0 Comments

Երեխաները հ.100 հիմնական դպրոցի իրանական դասասենյակում

11/15/2016

0 Comments

 
Picture
 Նոյեմբերի 15-ին «Գրքի ընթերցանության շաբաթ»-ի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Իրանական անկյուն»-ը հյուրընկալվեց Երևանի թիվ 100 հիմնական դպրոցում: Ներառական կրթություն իրականացնող հաստատության կրտսեր սաները, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 7 երեխա, ունկնդրեցին «Միամիտ արջը» պարսկական ժողովրդական հեքիաթը. հեքիաթն ընտրվել էր Իրանում Գրքի ընթերցանության օրվա կապակցությամբ:
Գրադարանի արտագնա միջոցառման նպատակն էր նպաստել մանուկների մերձեցմանը գրքին և ընթերցանությանը: Գրադարանի այցը և հեքիաթի բարձրաձայն ընթերցումը դրական արձագանք ունեցան աշակերտների և ուսուցիչների կողմից: Շնորհակալություն գրադարանին, 100 դպրոցի նորանշանակ, բայց հմտորեն գործին տիրապետող և գործունյա տնօրեն տիկ.Աբելյանին, փոխտնօրեններին, դասղեկներին և իհարկե հրաշամանուկներին ակտիվության համսր:

0 Comments

 Համաքաղաքային շաբաթօրյակ - ծառատունկ... հ. 100 հիմնական դպրոց

11/12/2016

0 Comments

 
Picture
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին մայրաքաղաքում հայտարարված էր համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ: Համաքաղաքային ծառատունկի ժամանակ մաքրվել է հ. 100 հիմնական դպրոցի տարածքը և միաժամանակ ծառատունկ կազմակերպվել տարածքում: Անվանական ծառեր կամ յուրաքանչյուր դասարան կունենա իր ծառն ու դպրոցում սովորելու տարիներին կհետևի, կխնամի և կաճեցնի իր դասարանին պատկանող ծառը: Սա   իրականացվող ծառատունկի հիմնական գաղափարն էր: Յուրաքանչյուր դասարան իր դասղեկի հետ միասին դպրոցի բակում տնկեց մեկական ծառ այն խնամելու պայմանով:  Նման գաղափարը դպրոցի տնօրեն Ա. Աբելյանինն էր: Ա. Աբելյանի խոսքով աշխատանքը ևս մեկ անգամ գեղեցկացրեց բոլոր մասնակիցներին:
​նկարները տես...>>>

0 Comments

 Դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադան

11/8/2016

0 Comments

 
Picture
​Այս դարում տեղեկատվության հոսքը մեր կյանք շատ մեծ է, որովհետև աշխարհում կան շատ խնդիրներ: Եվ լուծում, ճիշտ ճանապարհներ մարդիկ չեն գտնում: Գուցե շատերի մոտ հարց առաջանա, թե որքանով կապ ունի շախմատը մեր կյանքի հետ: Շախմատիստները հետաքրքիր ունակություններով տեր մարդիկ են, ովքեր կարողանում են ճիշտ գնահատել իրենց հետագա քայլերը: Շախմատը ոչ միայն մարզաձև է, այլև գիտություն, կյանքի գիտություն: Ես անչափ ուրախ եմ, և շնորհակալ  երկրի Նախագահին, որ  գնահատեց և կարևորեց շախմատի դերը երեխայի զարգացման հարցում և կատարվեց այդ մեծ քայլը՝ շախմատի մուտքը դպրոցներ: Նաև դրան նպաստեցին ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքները, հավելեց դպրոցի տնօրեն Ա. Աբելյանը:
08.11.2016թ. Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց դպրոցականների 11-րդ օլիմպիադան: Մրցմանը մասնակցեցին  դպրոցի սաներ՝
1. Խաչատրյան Դավիթ – 1ա դասարան
2. Մելիքյան Սերգեյ -7դասարան
3. Զարբաբյան Աոետիս – 5 դասարան
4. Գրիգորյան Աստղիկ – 4 ա դասարան
նկարները տես...>>>

0 Comments

Բաց դաս հ. 100 հիմնական դպրոցի 7 - րդ դասարանում

11/7/2016

0 Comments

 
Picture
Համեղ ուտել սիրում են բոլորը: Համեղ պատրաստելը, սեղանը ճիշտ ձևավորելը նույնպես արվեստ է: Սառը խորտիկները, նախուտեստները մեր կերակուրների մի կարևոր մասն են կազմում: Եվ ահա այս գիտակցությամբ էլ մեր երեխաները պատրաստվել էին իրենց բաց դասին <<Խորտիկներ և նախուտեստներ>> թեմայով, որին ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը և ուսուցիչները :  Դպրոցի տնօրեն տ. Աբելյանը իր գոհունակությունը հայտնեց ու ասաց, որ աշակերտները բացի դպրոցական գիտելիքներից տիրապետում են նաև խոհանոցային գաղտնիքներին:
​Նկարները տես...>>>

0 Comments

    Archives

    Июнь 2017
    Май 2017
    Апрель 2017
    Март 2017
    Февраль 2017
    Январь 2017
    Декабрь 2016
    Ноябрь 2016
    Октябрь 2016
    Сентябрь 2016
    Август 2016

    RSS-канал

    Categories

    Все

Powered by Create your own unique website with customizable templates.