Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին մայրաքաղաքում հայտարարված էր համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ: Համաքաղաքային ծառատունկի ժամանակ մաքրվել է հ. 100 հիմնական դպրոցի տարածքը և միաժամանակ ծառատունկ կազմակերպվել տարածքում: Անվանական ծառեր կամ յուրաքանչյուր դասարան կունենա իր ծառն ու դպրոցում սովորելու տարիներին կհետևի, կխնամի և կաճեցնի իր դասարանին պատկանող ծառը: Սա իրականացվող ծառատունկի հիմնական գաղափարն էր: Յուրաքանչյուր դասարան իր դասղեկի հետ միասին դպրոցի բակում տնկեց մեկական ծառ այն խնամելու պայմանով: Նման գաղափարը դպրոցի տնօրեն Ա. Աբելյանինն էր: Ա. Աբելյանի խոսքով աշխատանքը ևս մեկ անգամ գեղեցկացրեց բոլոր մասնակիցներին:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>