
Այսօր Երևանի հ. 100 հիմնական դպրոցի 8 - րդ բ դասարանը դաս- միջոցառում էր ներկայացրել Հայոց եկեղեցու պատմությունից՝ <<Գրից մինչև գիրք>> թեմայով (ուսուցիչ Լ. Վարաժյան): Միջոցառումը ներկայացվեց <<Վեհաժողովի>> տեսքով, որին մասնակցելու էին հրավիրված հինգերորդ դարի հայոց պատմիչները, միջնադարյան հանճարեղ ստեղծագործողները: Աշակերտները սահուն և գեղեցիկ կերպով ներկայացան՝ իրենց հետ բերելով և գրապահոցում դնելով իրենց աշխատությունները՝ ստանալով արժեքավոր մի <<գրապահոց>>: Աշակերտները ասմունքի միջոցով ներկայացրեցին հայ ձեռագիր մատյանների, գրքերի անցած ճանապարհը, գեղեցիկ և վարպետորեն շարադրեցին գրքի ստեղծման պատմությունը և նշանակությունը մեզ համար: Հեռավոր գաղթի ճամփից հայ երկու կանանց մարմնավորող աղջիկները << Մշո ճառընտիրը>> բերեցին և նվիրաբերեցին <<գրապահոցին>>: Միջոցառումը հագեցած էր ազգային երգով ու պարով: Բովանդակալից, ուսուցողական և արժեքավոր միջոցառում էր: Հարգարժան տնօրեն տիկին Աբելյանի հետ միասին միջոցառումը իրենց ներկայությամբ արժևորեցին նաև Տեր Եսայի Քահանան և ՔԴԿ կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Առաքելյանը:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>