Նոյեմբերի 15-ին «Գրքի ընթերցանության շաբաթ»-ի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Իրանական անկյուն»-ը հյուրընկալվեց Երևանի թիվ 100 հիմնական դպրոցում: Ներառական կրթություն իրականացնող հաստատության կրտսեր սաները, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 7 երեխա, ունկնդրեցին «Միամիտ արջը» պարսկական ժողովրդական հեքիաթը. հեքիաթն ընտրվել էր Իրանում Գրքի ընթերցանության օրվա կապակցությամբ:
Գրադարանի արտագնա միջոցառման նպատակն էր նպաստել մանուկների մերձեցմանը գրքին և ընթերցանությանը: Գրադարանի այցը և հեքիաթի բարձրաձայն ընթերցումը դրական արձագանք ունեցան աշակերտների և ուսուցիչների կողմից: Շնորհակալություն գրադարանին, 100 դպրոցի նորանշանակ, բայց հմտորեն գործին տիրապետող և գործունյա տնօրեն տիկ.Աբելյանին, փոխտնօրեններին, դասղեկներին և իհարկե հրաշամանուկներին ակտիվության համսր: