Երեկ ՝ նոյեմբերի 23 ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը,, Հույսի Կամուրջ ,, հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն ունեցան Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 7-15 տարեկան 22 աշակերտ: Երևանի հ. 100 հիմնական դպրոցի 4 աշակերտներ՝ Գոռ Ներկարարյանը, Էրիկ Ներկարարյանը, Ֆրիցիկ Պողոսյանը, Լևոն Հովհաննիսյանը շախմատի ուսուցչուհի ՝ Գոհար Հարությունյանի և Դպրոցի Սոցիալական մանկավարժ ՝ Լուսինե Բեջանյանի ուղեկցությամբ նախ և առաջ եղան դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի մոտ, ով իր մաղթանքը հղեց երեխաներին և ոգևորելով նրանց ճանապարհեց դեպի շախմատի տուն: Իսկ արդեն շախմատի տանը երեխաներին ողջունեցին և հաճելի խաղ մաղթեցին Հույսի կամուրջ Հկ նախագահ Սուսաննա Թադևոսյանը և գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այնուհետև մեծ ոգևորությամբ սկսեցին խաղալ Լևոն Արոնյանի հետ: Խաղն անցավ հանգիստ և ոգևորող: Վերջում երեխաներին Լևոն Արոնյանը նվիրեց իրենց համատեղ նկարները :
նկարները տես...>>>
նկարները տես...>>>