
Այսօր 2 - րդ բ դասարանում (դասվար Ա. Հարությունյան) Ինքնուրույն ընթերցանության դասը դարձել էր մի տոնախմբություն: Այն նվիրված էր հայկական բանակի 25 - րդ տարելիցին: Դասն ամբողջությամբ ռազմահայրենասիրկան շնչով էր լցված: Աշակերտները շատ գեղեցիկ ներկայացրեցին մեր ժողովրդի ազատատենչ սխրանքները սկսած հայկ Նահապետից մինչև արցախյան պատերազմի հերոսամարտիկները: Դասի կարգախոսն էր. <<Հայրենի′ք ես մի զարկն եմ քո բազկի>> և <<Բանակը իմ տունն է, իմ ամրոցը>>: Աշակերտները կարդացին հատվածներ իրենց ավագ ընկերների գրած նամակներից ուղղված հայ զինվորին: Վերջում երեխաները արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեցին երգեր նվիրված հայրենիքին և հայ զինվորին:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>