3 - րդ ա դասարանում դասվարի ժամը (դասվար Ե. Ջիլավյան) նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: Աշակերտները նախ ներկայացրեցին Հայկի, Ս. Դավթի, Վ. Մամիկոնյանի, Նժդեհի, Գ. Չաուշի կատարած սխրագործությունների մասին, այնուհետև խմբային աշխատանքի միջոցով սովորեցին, թե ինչպես է կազմավորվել Հայոց ազգային բանակն ու նրա ստեղծման գործում մեծ դեր ունեցող մարդկանց մասին: Վերջում երեխաները արտասանեցին բանաստեղծություններ նվիրված հայ զինվորին և ստեղծեցին վահանակ վերնագրելով այն << Հայրենի′ք ես մի զարկն եմ քո բազկի>> խորագրով: Դասը ավարտվեց հայրենասիրական երգերով: Այն հետաքրքիր էր և ուսանելի:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>