Մենք` հայերս, երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալու մասին: Այսօր դա այլևս իրականություն է:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այդ օրվա հետ կապված 4 - րդ ա և 4 - րդ բ դասարաններում այսօր դասղեկի ժամը նվիրված էր Հայոց Ազգային բանակի ստեղծմանը: Դասվարի ժամի նպատակն էր
1. Ազգային պետական խորհրդանիշերի արժևորումը:
2. Ազգային արժեհամակարգի զարգացում և հայրենասիրական ոգու դաստիարակությունը:
3. Հայոց մշակութային ժառանգության գնահատում և պահպանումը:
Խոսվեց ՀՀ և ԼՂՀ պետական դրոշների, ՀՀ և ԼՂՀ պետական զինանշանների, Հայոց բանակի կազմավորման մասին: Երգեցին ՀՀ Պետական օրհներգը, ունկնդրեցին նաև ԼՂՀ պետական օրհներգը: Աշակերտները կարդացին նախապես դուրս բերված տեղեկություններ Ազգային հերոսների մասին: Հանձնարարվեց մինչև հունվարի 28 - ը անհատական պաստառի պատրաստում <<Ես և զինվորը>> վերնագրով: Դասվարներ Ա. Սարոյանը և Ն. Զոհրաբյանը ամեն ինչ արել էին աշակերտների ունեցած գիտելիքները վերոնշյալ թեմայի մասին էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: Դասն ամփոփվեց Ջ. Բայրոնի հետևյալ խոսքով՝
Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում:
Սիրելի երեխաներ ճանաչեք, սիրեք ու գնահատեք ձեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը …
Նկարները տես...>>>