Ամփոփվեց <<Ծաղկազարդից մինչ Զատիկ>> միջոցառումների շարքը: Զատկական սեղան,գեղեցիկ գյուղական գողտրիկ անկյուն, որտեղ գեղեցկուհի հայուհին <<Ամպի տակից>> - ը մրմնջալով ծաղկաշղթա էր պատրաստում աղջիկների համար: Աշակերտները գեղեցիկ ներկայացրեցին այդ երկու կարևոր տոների թե′ եկեղեցական և թե′ ժողովրդական սովորույթները: Աղջիկ- տղաների երգ-տաղիկները, հայկական պարն ու քահանայի տնօրհնեքի տեսարանները միջոցառումը ավելի գեղեցիկ և աշխույժ դարձրեցին: Միջոցառման ավարտին տնօրեն Ա. Աբելյանը շնորհավորեց աշակերտներին և շնորհակալություն հայտնեց ուսուցչուհի Լ. Վարաժյանին գեղեցիկ միջոցառման համար, նշելով, որ ազգային տոների, գեղեցիկ ժողովրդական սովորույթների իմացությունն ու կիրառումը մեր ազգի պահպանման հիմքն է...
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>