Ապրիլի 5-ին 8 -րդ բ դասարանում համակարգչային դասասենյակում աշխարհագրության ուսուցչուհի Կ.Թալալյանը կազմակերպել էր բաց դաս `《Ճապոնիան անցյալում և մեր օրերում》 թեմայով։ Դասը անցավ հրաշալի։ Աշակերտները հստակ ու հանգամանալից ներկայացրին Ճապոնիայի տնտեսությունը, մշակույթը, ավանդույթները։ Տիրում էր ճապոնական մթնոլորտ.աշակերտներից մի քանիսը ներկայացել էին ճապոնական տարազով։ Ճապոներեն խոսեցին ու պարեցին ճապոնական ազգային պար։ Դասը հագեցված էր դիդակտիկ պարագաներով, հրաշալի շնորհանդեսով։Դասին ունկնդիր էին տնօրեն Ա .Աբելյանը, փոխտնօրեններ Շ.Մկրտչյանն ու Գ.Կարապետյանը և ուսուցիչներ։ Տիկին Աբելյանը շնորհակալություն հայտնեց հագեցված գեղեցիկ, ուսանելի դասի համար։
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>