Հունվարի 16 ֊ին հ.100 հիմն.դպրոցում կայացավ Մարո Մարգարյանի 100֊ ամյա և Սիլվա Կապուտիկյանի 98֊ամյա հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 10- րդ մրցույթ - փառատոնի առաջին փուլի ամփոփումը։ Առաջին փուլին մասնակցում էին 3֊9֊րդ դասարանի 23 աշակերտներ։Նրանք արտասանեցին Մարո Մարգարյանի և Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից։ Ընտրվեցին առավելագույն միավորներ ստացած 4 աշակերտներ, որոնց հնարավորություն տրվեց մասնակցելու մրցույթի հաջորդ փուլին։
|