Երևանի համար 100 հիմնական դպրոցի 4 բ դասարանը կրտսեր դպրոցին հրաժեշտի ամփոփիչ շատ հետաքրքիր միջոցառում էր պատրաստել՝ դասղեկ Ա.Սարոյանի ստեղծագործական ողջ ներուժի ներդրմամբ: Երեխաները նախ գարնան գալուստն ավետող մարտյան ծաղիկներ էին՝ երփներանգ, նուրբ ու թեթև: Ապա շոշափեցին մեր պատմության ամենացավոտ՝ ապրիլյան վերքերը: Բայց իհարկե ավարտը հաղթական մայիսն էր՝ իր հաղթական օրերի և տրամադրության անփոխարինելիությամբ: Ինչպես միշտ՝ երեխաները ոգևորված էին, ծնողները՝ հպարտ և հուզված: Իսկ դպրոցի անձնակազմը՝ միաժամանակ ուրախ երեխաների ձեռքբերումներով և պատասխանատու՝ կրթության միջին օղակ երեխաների անցման արդյունավետության համար:
Հաջողված տոն էր :
նկարները տես...>>>
Հաջողված տոն էր :
նկարները տես...>>>