
Այսօր դպրոցի 9֊րդ դասարաններում մեկնարկեցին ավարտական քննությունները։ Հայոց լեզու առարկայից աշակերտները գրեցին փոխադրություն ՝《Ծերունին և ծովը 》վերնագրով ։
Քննասենյակում մթնոլորտը հանգիստ էր, աշխատանքային, առանց ավելորդ լարվածության։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հանրակրթության վարչության տեսուչ Անահիտ Ղազարյանն էր, որը ներկա էր քննասենյակում:
Բարի մեկնարկ մեր շրջանավարտներին։