Ուսուցչի տոնի կապակցությամբ հրաշալի միջոցառում էր կամակերպել 4 - ի ա դասարանի դասղեկ Ն. Զոհրաբյանը: Բացման խոսքով հանդես եկավ դասղեկը: Աշակերտների համար անակնկալ էր այն , որ ընկեր Զոհրաբյանը ևս եղել է տնօրեն Ա. Օհանյանի լավագույն աշակերտուհին: Աշակերտները, իրենց պատրաստած ծաղիկները ձեռքերին, հետաքրքիր աֆորիզմներ, գեղեցիկ խոսքեր և մաղթանքներ էին ընտրել ուսուցչի գործունեության վերաբերյալ: Տիկին Օհանյանը հարցով դիմեց աշակերտներին, թե ով է ցանկանում դառնալ դպրոցի տնօրեն: Ի պատասխան աշակերտների մեծ մասը ձեռք բարձրացրեց...
Աշակերտների այս քայլը հուզեց տիկին Օհանյանին, պարզվում է տնօրեն լինելու լավ օրինակը աշակերտները ունեին...
Միջոցառումը բովանդակալից էր, ուսուցանող և գեղեցիկ զգացմունքներ արթնացնող: Գնահատել և գնահատվել...կարևորությունը դրսևորվեց:
Նկարները տես...>>>