
8 ա դասարանում կազմակերպվեց բաց դաս` նվիրված Թարմանչաց տոնին։ Դասն սկսվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Սուրբ Մաշտոցի կերպարով աշակերտը ներկայացրեց գրերի ստեղծման պատմական նշանակությունը։ Խոսվեց տոնի խորհուրդի մասին, հիշատակվեցին սրբացված թարգմանիչների անուններն ու գործերը։ Էլեկտրոնային գրատախտակին ցուցադրվեցին սրբացված թարգմանիչների պատկերները, ինչպես նաև հայոց այբուբենը։ Դասին ներկա էր տնօրեն տիկին Աբելյանը, փոխտնօրեն տիկին Մկրտչյանը։ Տնօրենը գովեստի խոսքեր ասաց, նշեց, որ շատ ուրախ է, որ աշակերտները ունեն գիտելիքներ հայ գրերի, Մաշտոցի և մյուս սրբերի վերաբերյալ։