Այսօր 100 հիմնական դպրոցում «Երգը բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառում էր: Միջոցառմանը դպրոցի սաները ներկայացնում էին հայ եւ համաշխարհային եգի վարպետներին, նրանց ստեղծագործությունները: «Երգն ու երաժշտությունը լեզուն իմանալ չեն պարտադրում, երաժշտությունը լեզու չունի, այն հասանելի է բոլորին»,- մեկնաբանում էին միջոցառման մասնակիցները: Միջոցառման նպատակն էր հայ դպրոցականին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին:
Դպրոցի տնօրեն Ա. Աբելյանը բարձր գնահատեց միջոցառման նման կազմակերպվածությունն ու աշակերտների ռուսաց լեզվով հաղորդակցումը: Բարեկամության կամուրջ դարձած երգը, հիրավի, հաճելի պահեր պարգևեց մեզ, իսկ կատարողների շուրթերից հնչող ռուսերենը ոչ միայն ճիշտ էր արտաբերվում, այլև գրագետ էր ու ականջ շոյող, հավելեց նա: նկարները տես...>>>