Արեգա Օհանյան
Հատուկ կարիքով մարդկանց հասարակության մեջ ներգրավվման գործընթացը պետք է սկսել կրթական հաստատություններից՝դպրոցից: Դպրոցի քաղաքականությունը պետք է նպաստի տարբեր կարողություններով երեխաների ուսուցմանը: Այս բարդ գործընթացը պահանջում է դպրոցի սովորական կենսաձևի վերակառուցում: Դպրոցը ստանձնում է նոր խնդիր, որի էությունն է ստեղծել պայմաններ խնդիր ունեցող սովորողների կրթական պահանջները բավարարելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է բազմամասնագիտական թիմ՝հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, հոգեբաններ, սոց աշխատող, որոնք տիրապետում են լրացուցիչ հմտությունների: Մեր դպրոցում այդ թիմի մեջ են նաև ուսուցիչները, ծնողները և աշակերտները: Մարդը ձևավորվում է միջավայրում: Եթե սովորողը գտնվի կրթական այնպիսի տարածքում, որտեղ խրախուսվում է համերաշխությունը, փոխադարձ հարգանքը, մեկը մյուսին օգնելու ցանկությունը, սերը, ապա ինքն էլ կսովորի ապրել խաղաղ, առանց հակասությունների՝ միաժամանակ պահպանելով սեփական դեմքը և իրեն հատուկ բնավորության գծերը: Խնդիր ունեցող սովորողի ուսուցումը իրականացվում է տարբեր ձևերով՝ ամբողջական, երբ աշակերտը ընդգրկվում է դասապրոցեսին համադասարանցիների հետ, մանկավարժների ուշադրության ներքո և անհատական, երբ երեխայի հետ աշխատում են նեղ մասնագետները: Նախապատրաստում ամբողջ ներառմամբ իրականացվում է ժամանակի առումով աճման գրաֆիկով, իսկ գիտական առումով դիտարկվում է փոխհարաբերությունները աշակերտների հետ, հարմարեցումը, ակտիվությունը, մասնակցությունը դասապրոցեսին: Այստեղ մեծ դեր ունեն թիմի մյուս անդամները՝ուսուցիչը և համադասարանցիները: Հաճախակի ներառման սկզբնակետը դասամիջոցն է, նախապես հենց այդ նպատակով կազմակերպված խաղերը, որոնց շարունակությունը պետք է լինի դասասենյակում:
Երեխան պետք է շփվի շատ մարդկանց հետ և դա պետք է սկսվի դպրոցից: Սա այն ուղին է, որ կնպաստի խնդիր ունեցող երեխայի անձի զարգացմանը և հասարակության կյանքին ինտեգրվելուն:Ելնելով մեր աշխատանքային փորձից ՝ կարող եմ ասել, որ ներառական կրթության իրականացման բնագավառում մեր դպրոցի հաջողությունների գրավականը ԿԱՊԿՈՒ երեխաներին աջակցող աշխատանքի որակն է, որովհետև խնդրի լուծման դաշտում թիմը համարվում է կարևոր կառույց: Ահա այդ կառույցի մեկ կիսամյակում կատարած աշխատանքի ամփոփումը բաց դաս՝ միջոցառման տեսքով:
Մեր հրաշալի բալիկները տարվա եղանակների բազմաբովանդակ դաշտում...
Երեխաների ոգևորությունը, ծնողների հուզմունքը, մանկավարժների, մասնագետների պատասխանատվության, հոգատարության, սիրո և ջերմության դրսևորումը հանգստություն է բերում բոլորիս...
Շնորհակալություն, շնորհակալություն բոլորիդ, որ Ձեր գիտակցության մեջ ընդգծվել է մի կարևոր միտք՝ Երեխայի համար չպետք է խնայել ոչինչ...Նկարները տես...>>>