Ամբողջ աշխարհում ուսուցիչները հոգում են, որ երեխաները կարդալ սովորեն, որովհետև մարդիկ այդ միջոցով են իմաստ և ուղղորդում, գեղեցկություն և մտերմություն գտնում իրենց կյանքում: Լյուսի Քոլկինզ
Ընթերցելու հմտություններին տիրապեըելը նպաստում է արդյունավետ ուսուցմանը՝ ուսումնառության բոլոր աստիճաններում: Աշակերտներին ընթերցասեր դարձնելու համար անհրաժեշտ է մեծ ակնկալիքներունենալ յուրաքանչյուր աշակերտից, նրանց հնարավորություն տալ ընթերցել տարբեր ստեղծագործություններ, ստեղծել ջերմ ու մտերմիկ մթնոլորտ, օգտագործել բազմազան ռազմավարություններ:
<<Քայլ առ քայլ>> դասարաններում մեծ կարևորություն է տրվում աշակերտներին բացահայտելու իրենց ներուժը, զարգացնելու ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը:
Ահա այդպիսի մի աշխատանք կատարվեց 3 - րդ ա դասարանում, որտեղ երեխաները մեկ ամիս շարունակ ընթերցել էին մանկագիր Սուրեն Մուրադյանի ստեղծագործությունները:Նոյեմբերի 29 - ին այդ դասարանում կազմակերպվեց <<Ես արդեն կարդացել եմ>>խորագրով դաս միջոցառում: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին միջոցառմանը, սիրով ներկայացրեցին բանաստեղծություններ, խնդուկներ, հանելուկներ: <<Ընթերցողի թատրոն>> մեթոդական հնարով բեմականացրեցին <<Աստղիկը, Արևն ու Լուսինը>> պատմվածքը:
Նկարները տես ...>>>