Այսօր խորին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից: Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ է կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը: Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքներին` ասում ենք. - Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...
0 Comments
Անկախության օրը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է: Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում ենք բոլորիս` զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, և ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ հարազատ պետության ու ապագայի հանդեպ: Հ. 100 հիմնական դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Տոնական միջոցառման բացման խոսքը տրվեց դպրոցի տնօրեն Ա. Օհանյանին, որը ջերմ ողջունեց բոլոր ներկաներին` մաղթելով նորոնոր հաջողություններ: ՀՀ անկախության 23-րդ ամյակի տոնակատարությանը նվիրված շքերթը բացեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ա. Նանյանը, որը զեկուցեց դպրոցի տնօրենին և հայտարարեց շքերթի մեկնարկը: Դպրոցի հրապարակով խրոխտ քայլերով առաջանում էին 5-9-րդ դասարանի աշակերտները իրեց դասղեկների ուղեկցությամբ: Յուրաքանչյուր դասարանի հաջողությունները, ձեռքբերումները ներկայացնում էր դասարանի պատասխանատուն: Շքերթի ավարտին մասնակից դասարանների սաները խոստացան լինել անկախ Հայաստանի արժանի քաղաքացի, սիրել, պահպանել և զարգացնել այն:
2014թ. –ի սեպտեմբերի 1, առավոտյան ժամը 930: Երևանի հ. 100 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանի հետ, որին մասնակցում էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Հանդիպման ընթացքում փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց բանակաշինության այս փուլի ու Հայաստանի զինված ուժերում ղեկավարած ոլորտների աշխատանքները: Կարևորելով նման հանդիպումները` Ա. Նազարյանը նշեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ է այսօր Հայոց բանակը հասել պատրաստության բարձր աստիճանի: Ա. Նազարյանը հակիրճ ներկայացրեց Հայոց բանակի ձևավորման, նրա անցած 22-ամյա ուղղու պատմական ընթացքը: Վարպետություն, Անձնուրացություն, Հանդգնություն, Արագություն, Գերազանցություն, Նպատակասլացություն կամ <<ՎԱՀԱԳՆ>> ուսուցման համակարգը, որը գործում է Հայոց բանակում, մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ: Ներկայացվեցին 2014թ. օգոստոսի զոհված հայորդիների` շարքային Խաչատուր Լևոնի Բադասյանի, Ազատ Արթուրի Ասոյանի, սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանի, կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանի, ավագ սերժանտ Արամ Մկրտչի Գրիգորյանի, լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանի, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի կենսագրականները: Հավերժ փա՛ռք մեր սուրբ նահատակներին: Այնուհետև բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին: Տանկային բիատլոնի համաշխարհային մրցումներում մեր տանկիստները զբաղեցրել են 2-րդ տեղը: Հանդիպման ավարտին Ա. Նազարյանը պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին: Կարևորելով նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը` նա հաջողություն մաղթեց դպրոցի սաներին` հույս ունենալով, որ նրանք կկատարեն իրենց խոստումը` լավ սովորել:
Չնայած սեպտեմբերը նշանավորում է ամռան ավարտը, սակայն այն նաև սկիզբ է ուսումնական տարվա: Որքան էլ աշակերտները պնդեն, թե չեն սիրում սովորել, միևնույնն է, նրանց ուրախ և զվարթ դեմքերից այսօր դժվար էր նման տպավորություն ստանալ: <<Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը,- այսպես սկսեց իր խոսքը դպրոցի տնօրեն տիկին Օհանյանը: Շնորհավոր սեպտեմբերի 1-ը, որը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, գիտելիքներով հարստանալու, նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը: Մաղթում եմ Ձեզ բարձր առաջադիմություն, իսկ իմ սիրելի մանկավարժներին հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Մեզ համար սկսվում է մի շատ կարևոր և պատասխանատու շրջան, որի ընթացքում մեր ջանքերը ուղղվելու են մեկ կարևոր նպատակի՝ կրթելու և դաստիարակելու հարուստ, առողջ և արժանապատիվ սերունդ: Նա նշեց, որ մեր աշակերտները երբեք հուսախաբ չեն արել իրեն, որի վառ ապացույցն է վերջերս Վարդանյան Էդգարի՝ Բուխարեստում կայացած աստղագիտության միջազգային դպրոցական օլիմպիադայից ստացած բրոզե մեդալի առկայությունը, որին Հայաստանը ներկայացված էր մի խումբ աշակերտներով: Քո դպրոցը սիրում և գնահատում է քեզ, մեր սիրելի՛ տղա...: Դու ավելիին ես արժանի ...>>: Այդ օրը դեռ երկար կհիշեն դպրոցի առաջին դասարանցիները: Գիտելիքի ջահը առաջին դասարանցիներին փոխանցեց նախկին շրջանավարտ Գասպարյան Ռոբերտը: Զանգի զիլ հնչյունների ներքո ուրախ և հաստատակամ աշակերտները մտան դպրոց:
|
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|