Այսօր Երևանի հ. 100 հիմնական դպրոցի աշակերտները և ՀԵՊ ուսուցչուհի Լ. Վարաժյանը հրաշալի հայրենասիրական և խորհումի զգացումով տոգորեցին ներկաներին...Հայ ժողովրդիս անցած ճանապարհը՝ լքված ու կոտորված հայիս ճակատագրի փաստումն ու հերոսական անցյալն էր ընդգծված։ Օտար հողում հայ մնալու, իսկ հետո հայրենի երկրի զինվոր դառնալու , ու նրա հաղթական դրոշը բարձր պահելու ոգին էր իշխում...Աշակերտները գեղեցիկ բեմադրությամբ և հայրենասիրական ոգով ներկայացրեցին զինվորի երդման ու ռազմաճակատում իրար հետ միասնական և ուժեղ լինելու պատրաստակամությունը։ Միջոցառումը հագեցած էր բոլոր տեսանկյուններից՝ գեղեցիկ խոսք, հրաշալի ձևավորում, համապատասխան կոլորիտ։ Նկարները տես...>>> նկարները տես...>>>
Պաշտպանելով հայրենիքի սահմանները ՝ մահառիթ բազում մարտերից վերադարձավ իր քաջերի հետ, կոփվեց որպես հրամանատար։ Եվ երբ հրամայական դարձավ Ազգային բանակի կազմավորումը, իր լայն ուսերին հանձնառությամբ վերցրեց հիմնաքարը դնողի դժվար պարտականությունը։ Նրա հաղթ բազկով կազմավորվեց և հասակ առավ հայոց բանակը՝ հանուն հայրենի եզերքում խաղաղության ապահովման... նկարները տես...>>> Ժամանա՞կն է արդյոք ծնում իր հերոսներին, թե՞ անհատներն են իրենց ժամանակը դարձնում հերոսական։ Ինչպես էլ լինի, ժողովրդի երախտագետ հոգում անգիր տառերով են դրոշմվում հայրենիքը պաշտպանող թանկ անունները։ Հայրենիքս խաղաղ պահող քաջորդիներ, խոնարհում ձեզ... Այսօր հայոց բանակի տոնին ընդառաջ հ.100 դպրոցի աշակերտները տնօրեն Ա. Աբելյանի և զինղեկ Ա.Նանյանի նախաձեռնությամբ այցելեցին Արարատի մարզի N զորամաս՝ շնորհավորելու, ողջույնի խոսք փոխանցելու հայ զինվորին։ Հանդիպումը տպավորիչ և հիշարժան էր։ Բարձր դասարանի աշակերտները ծանոթացան զինվորի առօրյային, շփվեցին հրամանատարական կազմի հետ ։ Ոգեշնչված հայ զինվորի կերպարով՝ մեր աշակերտները խոստացան նրանց արժանի հետնորդն ու շարունակողը լինել։ Նկարները տես...>>> Ամանորի շունչը դեկտեմբերի 1-ից թևածում էր դպրոցում: Բոլոր դասարանները իրենց դասասենյակները վերածել էին ամանորյա հրաշքի: Այդ ամենը ստացվել էր դժվարությամբ: Օգնել էին ծնողները, որոնք ամենայն պատրաստակամությամբ մասնակցում էին այս հաճելի գործին: Մեծ խանդավառություն ապրեցին աշակերտները, քանի որ իրենց համառ պատրաստակամ ջանքերի շնորհիվ մնացած նախատոնական օրերը դասերը անցկացնելու էին հեքիաթային միջավայրում: Եկավ գնահատման պահը, որին բոլորը սպասում էին սրտի թրթիռով: Մեր ֆեյսբուքյան հետևորդների քվեարկության և դպրոցում կազմակերպված քվեարկության հիման վրա լավագույնն են համարվել հետևյալ չորս դասարանները՝ 5 ա և 1 ա դասարանները << Լավագույն ձևավորում>>,1 բ դասարանը <<Լավագույն ձեռքի աշխատանքներ>> և 8 ա դասարանը <<Լավագույն մտահղացում>> անվանակարգերում: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործում:
8-րդ դասարանի աշակերտները պարբերաբար դպրոցում կրտսեր սաների համար հեքիաթներ են բեմականացնում... Հերթական անգամ 1- ին դասարանցիների համար հրաշալի ամանորյա բեմականացում ներկայացվեց...
Փոքրիկները մեծ բավականություն ստացան ներկայացումից և շատ ուրախացան... |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2018
Categories |