Նկարները տես...>>>
Հովհաննես Թումանյանին նվիրված հետաքրքիր և ուսանելի բաց դաս անցկացվեց 1 - ին բ դասարանում (Դասվար Ա. Ալեքսանյան): Աշակերտները տեղեկություններ հայտնեցին Հովհաննես Թումանյանի մասին, բեմադրեցին նրա հեքիաթներից և երգեցին երգեր: Վերջում յուրաքանչյուրը նկարեց իր սիրած հեքիաթը: Դասարանի կողմից Ա. Ալեքսանյանը գրադարանին նվիրեց Հ. Թումանյանի գրքերից:
Նկարները տես...>>>
0 Comments
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հայ լեզուն ավանդվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…Միջոցառումը կազմակերպվել էր Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ` ևս մեկ անգամ գիտակցել տալու մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստի»` «մեր ժառանգության մեծագույն գանձի»` մայրենի լեզվի արժեքը: Մասնակիցները համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ ներկայացրին, թե հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների ինչպիսի երկար ճանապարհ է անցել նրա ինքնության վկայագիրը` հայոց լեզուն: Ոսկեղենիկ մայրենիով մեր պատմիչներն ու գրողները հյուսել են մեր ժողովրդի հոգու երգն ու կարոտը, երազն ու սերը: Տնօրեն Ա. Աբելյանը, բավականին տպավորված, իր գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեց բոլոր մասնակիցներին` մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար: նկարները տես...>>> Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների գրականության օլիմպիադայի տարածքային փուլը հ. 100 հիմնական դպրոցում: Նկարները տես...>>> Գիրքը մեր կյանքի հավերժական ուղեկիցն ու հավատարիմ ընկերը: Մեկնարկեցին Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումները հ.100 հիմնական դպրոցում: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Ժաննա Ղարդաշյանը դպրոցի ընթերցասերերի ակումբին նվիրեց Հ.Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին: Նկարները տես...>>> 5 բ դասարանի աշակերտները մայրենիի դասն անցկացրին գրադարանում: Դասի թեման էր Հ. Թումանյան, <<Գիրք նվիրելու օր>>: Նկարները տես...>>> Որքան կարևոր է սեղանի ուտեստների համեղ լինելը, այնքան կարևոր է նաև սեղանի գեղեցիկ ու ճիշտ ձևավորումն ու սպասքադրումը: Երբ թվում է, թե մենք արդեն լիովին պատրաստ ենք տոնին, օգտակար կլինի նաև իմանալ տոնական սեղանի գրագետ սպասքադրման հիմունքները: 5 - ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս միջոցառում տեխնոլոգիա առարկայից (ուսուցիչներ Ա. Առուստամյան և Հ. Վարդանյան <<Տյարն ընդառաջ>> տոնին նվիրված, որի հիմքում ընկած էր << Սպասքադրումը>>: Աշակերտները այդ միջոցառմանը մասնակցում էին մեծ ջանասիրությամբ և ոգևորությամբ: Միջոցառումը հագեցած էր գեղեցիկ հայկական պարային համարներով և երգերով: Բոլոր աշակերտները ներկայացան հայկական տարազներով: Տոնական սեղանը ձևավոևված էր տոնի խորհրդին հատուկ հայկական ուտեստներով` հալվա, փախլավա, աղանձ և հայկական մրգերով: Տոնական սեղանը զարդարում էր հայկական կարմիր գինին: Նկարները տես...>>> 100 հիմնական դպրոցում մեկնարկեց <<Ապրել միասին, սովորել միասին. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրով վերապատրաստումները, որն իրականացվում է << Հույսի կամուրջ >>, <<Առաքելություն արևելք>> հասարակական կազմակերպությունների կողմից և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության միջնորդությամբ: Օր առաջին: Նկարները տես...>>> Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը բազմաթիվ երկրներում նշվող համացանցի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն էր «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից»: Այս տարի այն նշվեց այսօր` փետրվարի 6 - ին: Մեր դպրոցում դասը վարում էր Ա. Սարոյանը:Այսօր դասը անցկացվեց 7 ա և 7 բ դասարաններում և կշարունակվի նաև ողջ շաբաթվա ընթացքում: Աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները համացանցի անվտանգ օգտագործման մասին, ինչպես նաև նրանից օգտվելու էթիկայի կանոնները: նկարները տես...>>> Օրինակելի դաս 3 - րդ բ դասարանում: Դասվար Ա. Հարությունյան: Մայրենիի դաս է. <<Հերացին և տակառագործը>> դասի ամփոփումը: Աշակերտները տեքստի բովանդակության շուրջ կատարեցին վերլուծություններ և եզրահանգեցին նրան, որ Մ. Հերացու գործունեությունը կարող ենք անվանել հերոսություն: Այնուհետև աշակերտները բաժանվեցին 4 խմբի` նախապես որոշված չորս մասնագիտությունների, ներկայացնելով մասնագիտությունների կարևորությունը մարդու կյանքում: Երեխաները շատ հետաքրքիր ներկայացրեցին յուրաքանչյուր մասնագիտություն: Վերջում նրանք եզրահանգեցին այն մտքին, որ ամեն մարդ պետք է իր գործը սիրով ու նվիրումով կատարի: Դասին տրվեց նոր վերնագիր. <<Մասնագիտությունն է կերտում մարդուն>>: Դասն ուսանելի և շատ հետաքրքիր էր: Նկարները տես...>>> |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2018
Categories |