Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառումներին մեր աշակերտները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ էին մասնակցում՝ ռեսուրսային դասասենյակներում տոնին նվիրված ձեռքի աշխատանքներ պատրաստելով: «Մեր անունն է հայկական բանակ»: «Մենք ուժեղ ենք միասին»: «Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է»: «Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը»: Սրանք էին երեխաների ընտրած կարգախոսները բանակին նվիրված մեկշաբաթյակի համար: Նկարները տես...>>> Մեր ազգի հայ մարտիկներ, Հայրենիքի պաշտպաններ, Դուք մեր երկրի սահմանի Խիզախ ու քաջ զինվորներ, Այսօր, վաղը և ընդմիշտ Մենք Ձեր կողքին կանգնած ենք Աղոթքներով մեր բարի, Մենք Ձեր գալու սպասողն ենք, Որ լինեք դուք միշտ կանգուն Հայոց հզոր բանակում: 27.01.2017 թ. Երևանի հ. 100 հիմնական դպրոցում Հայոց բանակի 25 ամյա հոբելյանին նվիրված անցկացվեց հանդիսավոր տողան, որի ընթացքում ամփոփվեցին 23.01. - 27.01 ներդպրոցական միջոցառումները և կատարվեց պարգևատրման արարողություն: Պարգևատրվեցին դպրոցի 5 - 9 դասարանի աշակերտները և 5, 6 բ, 7, 9 բ դասարանները: Նկարները տես...>>> Այսօր 2 - րդ բ դասարանում (դասվար Ա. Հարությունյան) Ինքնուրույն ընթերցանության դասը դարձել էր մի տոնախմբություն: Այն նվիրված էր հայկական բանակի 25 - րդ տարելիցին: Դասն ամբողջությամբ ռազմահայրենասիրկան շնչով էր լցված: Աշակերտները շատ գեղեցիկ ներկայացրեցին մեր ժողովրդի ազատատենչ սխրանքները սկսած հայկ Նահապետից մինչև արցախյան պատերազմի հերոսամարտիկները: Դասի կարգախոսն էր. <<Հայրենի′ք ես մի զարկն եմ քո բազկի>> և <<Բանակը իմ տունն է, իմ ամրոցը>>: Աշակերտները կարդացին հատվածներ իրենց ավագ ընկերների գրած նամակներից ուղղված հայ զինվորին: Վերջում երեխաները արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեցին երգեր նվիրված հայրենիքին և հայ զինվորին: Նկարները տես...>>> Յուրօրինակ բաց դաս էր կազմակերպել Ռ. Առուստամյանը 5 - րդ դասարանում (դասղեկ Մ. Ղուշչյան), որտեղ երեխաները միահամուռ ուժերով փորձել էին անել ամեն ինչ, որպեսզի իրենց յուրահատուկ դիզայնով գոհացնեն բոլորին: նկարները տես...>>> 3 - րդ ա դասարանում դասվարի ժամը (դասվար Ե. Ջիլավյան) նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: Աշակերտները նախ ներկայացրեցին Հայկի, Ս. Դավթի, Վ. Մամիկոնյանի, Նժդեհի, Գ. Չաուշի կատարած սխրագործությունների մասին, այնուհետև խմբային աշխատանքի միջոցով սովորեցին, թե ինչպես է կազմավորվել Հայոց ազգային բանակն ու նրա ստեղծման գործում մեծ դեր ունեցող մարդկանց մասին: Վերջում երեխաները արտասանեցին բանաստեղծություններ նվիրված հայ զինվորին և ստեղծեցին վահանակ վերնագրելով այն << Հայրենի′ք ես մի զարկն եմ քո բազկի>> խորագրով: Դասը ավարտվեց հայրենասիրական երգերով: Այն հետաքրքիր էր և ուսանելի: Նկարները տես...>>> Մենք` հայերս, երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալու մասին: Այսօր դա այլևս իրականություն է: 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այդ օրվա հետ կապված 4 - րդ ա և 4 - րդ բ դասարաններում այսօր դասղեկի ժամը նվիրված էր Հայոց Ազգային բանակի ստեղծմանը: Դասվարի ժամի նպատակն էր 1. Ազգային պետական խորհրդանիշերի արժևորումը: 2. Ազգային արժեհամակարգի զարգացում և հայրենասիրական ոգու դաստիարակությունը: 3. Հայոց մշակութային ժառանգության գնահատում և պահպանումը: Խոսվեց ՀՀ և ԼՂՀ պետական դրոշների, ՀՀ և ԼՂՀ պետական զինանշանների, Հայոց բանակի կազմավորման մասին: Երգեցին ՀՀ Պետական օրհներգը, ունկնդրեցին նաև ԼՂՀ պետական օրհներգը: Աշակերտները կարդացին նախապես դուրս բերված տեղեկություններ Ազգային հերոսների մասին: Հանձնարարվեց մինչև հունվարի 28 - ը անհատական պաստառի պատրաստում <<Ես և զինվորը>> վերնագրով: Դասվարներ Ա. Սարոյանը և Ն. Զոհրաբյանը ամեն ինչ արել էին աշակերտների ունեցած գիտելիքները վերոնշյալ թեմայի մասին էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: Դասն ամփոփվեց Ջ. Բայրոնի հետևյալ խոսքով՝ Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում: Սիրելի երեխաներ ճանաչեք, սիրեք ու գնահատեք ձեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը … Նկարները տես...>>> Հունվարի 16 ֊ին հ.100 հիմն.դպրոցում կայացավ Մարո Մարգարյանի 100֊ ամյա և Սիլվա Կապուտիկյանի 98֊ամյա հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 10- րդ մրցույթ - փառատոնի առաջին փուլի ամփոփումը։ Առաջին փուլին մասնակցում էին 3֊9֊րդ դասարանի 23 աշակերտներ։Նրանք արտասանեցին Մարո Մարգարյանի և Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից։ Ընտրվեցին առավելագույն միավորներ ստացած 4 աշակերտներ, որոնց հնարավորություն տրվեց մասնակցելու մրցույթի հաջորդ փուլին։ Սիրելի աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, գործընկերներ և իհարկե հայրենակիցներ, Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի կոլեկտիվը` ի դեմս տնօրեն Անուշ Աբելյանի, շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում ենք, որ 2017 թվականն առաջին հերթին խաղաղության տարի լինի Հայաստանի և ողջ աշխարհի համար, թող Աստված պահապան լինի մեր սահմանների անառիկությունը պահպանող քաջարի մարտիկներին: Մեր աշակերտներին մաղթում ենք նոր տարում լինել էլ ավելի աշխատասեր, խելամիտ, ստեղծագործ և հետաքրքրասեր: Մեր մանկավարժների համար թող 2017 թվականը լինի մասնագիտական աճի և ինքնակատարելագործման նոր մակարդակի ձեռքբերման ժամանակահատված: Իսկ մեր հարազատ դպրոցին մաղթում ենք շարունակել իր վերելքի անշեղ ուղին և լավագույնս կատարել պետության և հասարակության հանդեպ իր ստանձնած դժվարին առաքելությունը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: |